Ի՞նչ խոստացավ Սերժ Սարգսյանը գյուղական ուսուցչուհուն /վիդեո/
Այսօր ՀՀ նախագահի նստավայրում սահմանամերձ մարզերի մոտ 200 երեխա Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ հյուրընկալել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ոեւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Երկրի նախագահը մոտենում էր ուսուցիչներին եւ երեխաներին՝ հարցուփորձ անում:
Տավուշի մարզի Այգեպար սահմանամերձ գյուղի դպրոցի ուսուցչուհիներից մեկի՝ Մելանյա Պապյանի հետ նախագահը երկար զրուցեց: Տիկին Պապյանը հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախագահից անձնապես որեւէ բան խնդրելու նպատակ չի ունեցել: Սակայն Սերժ Սարգսյանի անմիջականությունը ոգեւորել էր ուսուցչուհուն: Նախագահը հետաքրքրվել էր, թե ինչպես է Այգեպարում վիճակը՝ կրակում են, չեն կրակում:
“Հետո էլ ասաց, թե ինչ խնդիրներ ունենք: Ես էլ ասացի, որ դպրոցի մարզադահլիճը անմխիթար վիճակում է, եթե վերանորոգեք, երեխաները շնորհակալ կլինեն: Նա խոստացավ այդ հարցով զբաղվել”,-ասաց ուսուցչուհին: