Գրողների միություն թեժ է. ընտրելու են Ժուռնալիստների միության նախագահ
Գրողներիի միությունում ընթանում է Ժուռնալիստների միության համագումարը:
Միության անդամներից դժգոհեցին՝ համագումարն անցկացվում է անօրինական կերպով, քանի որ միության անդամներից ոչ ոք պատշաճ կերպով տեղեկացված չի եղել միջոցառման մասին:
Նա նշեց, որ համագումարը պետք է հետաձգվի և կայանա միայն վարչության նիստից հետո:
Դահլիճից միության մի քանի անդամներ՝ մասնավորապես նախկին լրագրող, այժմ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց, որ հակասությունները պետք է մի կողմ դնել ու համագումարն անցկացնել հենց այսօր:
Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը մինչ համագումարի մեկնարկը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ գնալու է վաստակած հանգստի: 40 տարի շարունակ միությունը ղեկավարած լրագրողը կատակում է՝ Գինեսի գրքում եմ գրանցվելու: Միության նախագահի թեկնածու է առաջադրվելու «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը:
Լուսանկարը՝ panorama.am-ի