Հայկ Ալումյանը կպատժվի՞
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը:
Ընդմիջումից հետո դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ Հայկ Ալումյանի վարքագիծը համարում է ոչ իրավաչափ և դիմելու է Փաստաբանական պալատ կարգապահական վարույթ սկսելու համար:
Արդեն հայտնել ենք, որ Հայկ Ալումյանը անցած նիստին լքել էր դատական նիստերի դահլիճը, քանի որ նրա պաշտպանյալ Սմբատ Բարսեղյանը հրաժարվել էր նրա ծառայություններից:
Դատավորը որոշեց հետաձգել դատական նիստ, քանի որ առանց պաշտպանի ներկայության այն հնարավոր չէ շարունակել:
Հիշեցնենք, որ խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, Սասնիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: