19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Տարածաշրջանում լավագույն երկիրն ենք տնտեսական ակտիվության առումով. Շարմազանով

Հայաստանի ու Ռուսաստանի հետ հարաբերություններն այս տարի հոբելյանական էին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք հայ-ռուսական հարաբերությունները որակում ենք որպես դաշնակցային հարաբերություններ, ու դրանք ունեն մեծ հնարավորություն զարգանալու բոլոր ոլորտներում»,-ասաց նա: Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Հայաստանն արդյունավետ համագործակցում է ռուս գործընկերների հետ:

«Մեր հարաբերությունները պետք է ամրապնդվեն ու շարունակվեն, ՀԱՊԿ-ից մենք ունենք արդեն լուրջ հայտարարություններ, որ ընդունվեց Մինսկում նախագահների հանդիպման ժամանակ, 2-րդ տարին անընդմեջ ՀԱՊԿ-ի խորհուրդը ընդունեց բանաձև, որի մեջ ներառված է Մինսկի խմբի ջանքերի աջակցությունն ու երեք հայտնի սկզբունքերը ԼՂ կարգարվորման հարցում»,-ասաց ԱԺ փոխնախագահը: Անդրադառնալով ԵԱՏՄ-ին՝ նա ասաց, որ ԵԱՏՄ-ն Հայաստանին տվեց զարգանալու հնարավորություն: «Մենք տարածաշրջանում լավագույն երկիրն ենք տնտեսական ակտիվության առումով, Հայաստանն առաջ է թե Թուրքիայից, թե Ադրբեջանից, թե Վրաստանից, թե ԱՊՀ բոլոր երկրներից»,-նշեց Է. Շարմազանովը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ