28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

«Միանգամյա օգտագործման իր», «դիշովկա»․ միջադեպ Երևանի ավագանիում

Քիչ առաջ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի եւ նախկին թիմակիցների միջեւ վեճ եղավ։  Մարինա Խաչատրյանն իրենց նախկին թիմակիցներին՝ Մնացական Պարակշիեւին եւ Հայկ Պետրոսյանին անվանեց «միանգամյա օգտագործման իր»:

Նա նշեց, որ Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը Հանրապետական խմբակցության հետ կազմել են «ՀՀԿ-Պրիմ» խմբակցությունը: 

«Նրանք դեռ տեղյակ չեն, որ իրենց միանգամյա օգտագործման իրերի նման օգտագործում եւ դեն են նետում: Այստեղ միայն մեկն է, մյուս գործընկերը փախել է»,- ասաց Մարինա Խաչատրյանը։

Մնացական Պարակշիեւը  արձագանքեց Մարինա   Խաչատրյանի վիրավորանքներին։
«Չափն անցնում ես, ձենդ կտրի՛։ Դիշովկե՛ք», –   ասաց Պարակշիեւը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ