Էրդողանը մյուս ղեկավարներից տարբերվում է նրանով, որ նա խաբեբա է․ Դուբայի ոստիկանապետ
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Դուբայ քաղաքի ոստիկանապետ Շեֆի Դհահի Քհալֆանը Էրդողանին խաբեբա է անվանել: Այդ մասին նա արաբ պաշտոնյան գրել է իր «Twitter»-ի էջում:
Ըստ թուրքական «Gazetemanifesto» թերթի կայքի՝ նա մասնավորապես նշել է. «Էրդողանը մյուս ղեկավարներից տարբերվում է նրանով, որ նա խաբեբա է»:
Թուրքական աղբյուրը նշում է, որ կարճ ժամանակ անց արաբ ոստիկանապետի գրառմամբ կիսվել են «Twitter»-ի մոտ 1000 օգտատերեր:
Նշենք, որ ԱՄԷ-ի Թուրքիայի հարաբերություններն այժմ լարված են: Լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Բին Զայեդը սկանդալային գրառում էր կատարել Էրդողանի մասին: Դրանում մասնավորապես նշված է եղել.
«Երբ 1916թ. թուրք Ֆահրի փաշան ներխուժեց Մադինա, նա թալանեց ժողովրդի ունեցվածքը, առևանգեց շատերին ու Մադինեից բազմաթիվ ձեռագրեր գողացավ։ Այդ գողության մասին գիտե՞իք։ Ահա, սա է Էրդողանի պապերի ու մահմեդական արաբների հարաբերությունները»։