29 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նոր ձերբակալությունների ալիք Թուրքիայի բանակում

Թուրքիայի զինված ուժերում շարունակվում է գյուլենականների որսը: Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ Թուրքիայի Քյորֆեզի հանրապետական գլխավոր դատախազության  ցուցումով զինծառայության մեջ գտնվող 32 ենթասպայի բերման ենթարկելու որոշում է կայացվել:

Աղբյուրը նշում է, որ բերման ենթարկվածներից 23-ի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել: Նրանց առաջադրվել է «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեղադրանք:

Հիշեցնենք, որ Թուրքիայում գյուլենական համայնքը համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Իսկ Վերջինիս առաջնորդ ամերիկաբնակ միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվվում է 2016թ հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:

Թուրքիայի ղեկավարությունը պահանջում է արտահանձնել Գյուլենին, սակայն մինչև հիմա Թուրքիան ԱՄՆ-ից դրական պատասխան չի ստացել:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ