Ինչ նպատակ էր հետապնդում նախագահի այցը

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ դեկտեմբերի 26-ին Վրաստան կատարված այցը մի քանի կարևոր նպատակ ուներ: Նախ քննարկվել են տարածաշրջանային հարցեր, տարբեր ուղղություններով՝ տարբեր ոլորտներում զարգացման հարցեր: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում:
«Վերջերս ակտիվ գործողութուններ էին ընթանում տարածաշրջանում, կան նաև այդ թեմաներով քննարկումներ անելու անհրաժեշտություն, մասնավորապես Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի շահագործման մասին է խոսքը: Դա ևս մեկ պատճառ:
Բացի այդ Վրաստանում Հայաստանի դեսպանն է փոխվել, և շատ կարևոր է, որ այս այցով նորանշանակ դեսպանի ու Վրաստանի իշխանւթյունների կոնտակները խորացվեն»,-նկատեց նա:
Ջոնի Մելիքյանի խոսքով՝ յուրաքանչյուր դեսպանի փոփոխությունը կարող է դրական լինել, քանի որ թիմ է փոխվում, և այս անգամն էլ կարող է նպաստել ավելի ամուր ու խորը հարաբերությունների ամրապնդմանը: