13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

71-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 78-ամյա կնոջը.կինը մահացել է

Խաղաղ Դոնի փողոցում ՝ 2/14 հասցեի դիմաց, Երևան քաղաքի բնակիչ, 71-ամյա Թեհրան Առաքելյանը իր վարած ИЖ 27175 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող Երևանի բնակիչ, 78-ամյա Գրետա Ավագյանին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն, բայց տարեց կինը տեղում մահացել է:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ