28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Սա կողմնակալ եւ հակահայկական հայտարարություն է, որը վնաս է հասցնում խաղաղ կարգավորման գործընթացին». Շարմազանովը՝ Պարագվայի Կոնգրեսի պատգամավորների պալատի նախագահին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 22-ին նամակով դիմել է Պարագվայի Հանրապետության Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Պեդրո Լորենսո Ալիանա Ռոդրիգեսին, որտեղ իր մտահոգությունն է հայտնել Կոնգրեսի Պատգամավորների պալատի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող միակողմանի, հակահայկական հայտարարությունների առնչությամբ, որոնցում խեղաթյուրվում է իրականությունը եւ ներկայացվում բացառապես Ադրբեջանի կեղծ մոտեցումը խնդրի շուրջ, մասնավորապես, 1992 թվականի Խոջալուի դեպքերի վերաբերյալ:

ԱԺ փոխնախագահը նշել է. «Սա կողմնակալ եւ հակահայկական հայտարարություն է, որը վնաս է հասցնում խաղաղ կարգավորման գործընթացին: Խոջալուի դեպքերի հետ հայկական զորամիավորումները որեւէ առնչություն չունեն եւ չէին էլ կարող ունենալ: Այդ մասին 1992 թվականի ապրիլի 2-ին ռուսական «Независимаягазета» թերթին տված հարցազրուցներից մեկում լավագույնս արտահայտվել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը՝ նշելով, որ Խոջալուի ողբերգությունը ադրբեջանական ընդդիմությունն է կազմակերպել իրեն տապալելու համար, եւ հայերը ոչ մի առնչություն չունեն»:

Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ այսուհետ կարվի հնարավորը՝ Պարագվայի օրենսդիրներին Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը տեղ հասցնելու եւ այդպիսով կեղծ բանաձեւերի ընդունումից խուսափելու համար: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ