28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Նիկոլ, բալա ջան, հերիք է. ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում

Ազգային ժողովում շարունակվում է նախագծերը քվեարկության դնելն ու «Ելքի» կողմից ընդմիջումներ վերցնելը: Արդեն 5-րդ անգամ «Ելք» խմբակցությունը 20 րոպե տևողությամբ ընդմիջում է վերցնում: Ապա ընդմիջումից հետո քվեարկություն է լինելու ավելի վաղ հայտարարված նախագծի, ապա նորից հայտարարվում է ընդմիջում:

Քիչ առաջ քվեարկության դրվեց «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որից առաջ ևս «Ելքը» ընդմիջում վերցրեց: ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանն ու Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ իրենց քվեարկության կոճակները չեն աշխատել ավելի վաղ երբ ուզում էին ավելի վաղ խոսել, ինչն առաջացրեց «Ելքի» զայրույթը: Նրանք տեղից սկսեցին գորգոռալ, որ չէին կարող խոսել, վերաքվեարկություն էլ չպիտի լիներ: Մանե Թանդիլյանն ընդգծեց, թե այս ամենը օրենքից դուրս է: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ խոսելով վարման կարգով ասաց. «Աժիոտաժ սարքել պետք չի, ինչքան դուք իրավունք վարման կարգով խոսել, այնքան էլ կոալիցիան կարող է: ԱԺ նախագահությունն էլ սադի գոքորները չեն, որ դուք ոնց ուզեք, այդպես էլ անեք: Դահլիճում կա 63 հոգի, խնդրում եմ պրովոկացիաների չտրվել, մանկապարտեզ է, ինչ է»:

ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն էլ դիմեց «Ելք» խմբակցությանը` հորդորելով չխաթարել խորհրդարանի բնականոն աշխատանքն՝ ամեն քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցնելով:

«Մենք հարգում ենք կանոնակարգային ձեր իրավունքն ամեն քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցնելու, բայց ես ենթադրում եմ ու կարծում, որ ըստ կանոնակարգի ոգու այն տրված է, որպեսզի տվյալ հարցերի վերաբերյալ դիրքորոշումներդ ճշտես, հստակեցնես ու հասկանում եմ, որ այս կերպ դուք քաղաքական դիրքորոշում եք արտահայտում», – ասաց Աղվան Վարդանյանը:

«Հավատացեք ինձ, այդ խնդրի լուծումը չարժի այն մարդկային գործոնը կամ գործընկերային հարաբերությունները, որոնք կան Ազգային ժողովում: Սա ոչ թե խնդրի լուծում է, այլ քաղաքական պատանդառության է նմանվում: Ես հորդորրում եմ իմ գործընկերներին փոքր բանի համար մեծ բաներ չզոհել ու թույլ տալ բնականոն աշխատել», – ասաց Ա. Վարդանյանը:

Իսկ ընդմիջումների ընթացքում էլ գեներալ Սեյրան Սարոյանը դիմեց Փաշինյանին. «Նիկոլ, բալա ջան, հերիք ա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ