17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Դպրոցը կարող է փլվել 200 աշակերտի գլխին. ահազանգ /ֆոտո/

“Այդ  ինչու “Ի ՞նչ, որտե ՞ղ, ե ՞րբ”  ռուսալեզու խաղի համար  մեր երկիրը գումար ունի, իսկ մոտ 200 աշակերտ ունեցող դպրոցի համար չունի: Նման թշվառ դպրոց ոտք դնելը արդեն իսկ հարված է: Չնայած ապշած եմ այդ դպրոցի 4-րդ դասարանցիների պարգևած տպավորությունից: Այնքան ուրախ, կյանքով լեցուն….ու հրաշալի, նվիրյալ ուսուցիչներ…”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում`  Շիրակի մարզի Հոռոմ գյուղի կիախարխուլ դպրոցի մասին խոսեց “Հանուն Հայաստանի” բարեգործական ՀԿ նախագահ Գայանե Գևորգյանը:

“Իրենց մոտ հեքիաթի ժամ էր, երբ այցելեցի ու այդ երեխաները հավատում էին հեքիաթին,նրանց աչքերն էին պատմում այդ մասին: Իսկ դպրոցը ամեն վարկյան կարող է փլվել: Լուսանկարներում ամեն բան չէ, բայց որոշակի երևում է”,-ասաց Գայանեն` մեզ տրամադրելով իր կողմից  արված լուսանկարները:

Գայանե Գևորգյանի փոխանցմամբ դպրոցի խնդիրների մասին տեղյակ է անձամբ ՀՀ նախագահը: Նա խոստացել է վերանորոգել դպրոցը: Սակայն պարզվել է, որ դպրոցի հիմքերը նախ և առաջ ամրացնել է պետք կամ գյուղը նոր դպրոց կառուցելու պահանջ ունի.

“Ընդ որում Հոռոմը Սովետական միության ժամանակ համարվել է առաջադեմ գյուղ, որտեղ հարակից գյուղերից աշակերտներ են հաճախել”,-հավելեց ՀԿ նախագահը:

Ներկայացնում ենք Գայանե Գևորգյանի ֆոտոշարքը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ