21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ազգային ժողովը Կառավարության գերին չի, չէ՞

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու անդամ Արտակ Զեյնալյանն այսօր արտահերթ նիստի օրակարգի ո ընթացակարգի ընդունումից առաջ հայտարարեցիչն, որ շատ կարճ ժամանակ է տրվում նման կարևորագույն օրենքների քննարկման համար, ինչը Կառավարության սխալ աշխատանքի արդյունքն է:

Քվեարկության ժամանակ սակայն ընդամենը 4 հոգի դեմ քվեարկեց: Դրանից հետո «Ելքի» մեկ այլ անդամ Էդմոն Մարուքյանն ընդգծեց. «Տանել նման օրենքները նման քննարկման սխալ է: Ազգային ժողովը Կառավարության գերին չէ, մենք չե՞նք կարողանում ասել, որ օրենքները 1 ամիս շուտ ուղարկեն, սենց չի լինի, պարո՛ն Բաբլոյան ջան»,-ասաց նա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը միացավ վերոնշյալ դիտարկումներին, թե կառավարությունն այս գործելաոճն է որդեգրել, որն անընդունելի է: «Ես հասկանում եմ, որ 21-րդ դարն արհեստական ինտեկելտի դար է, բայց դա դեռ ՀՀ չի հասել, ովքեր հանդիսանում են կոճակ սեղմող դակելու համար, միգուցե շատ են այդպիսիները, բայց «Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը այդ «սրբազան» պարտքը կատարելու ջատագով չեն»:  

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց՝  առաջարկում է շարունակել աշխատանքաները, քանի որ քվեարկություններն արդեն արել են: «Ավարտել ենք արդեն, ըստ դրանց էլ պետք է աշխատել, յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքն արտահայտում է քվեարկությամբ, ավելորդ կրքերի բորբոքումը շահեկան չէ հենց մեր իսկ աշխատանքների համար, 4 հոգի է ընդամենը դեմ քվարկել»,-նկատեց նա:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շարունակեց աշխատանքները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ