Եթե պատերազմ սկսվի. Հրապարակ
Մարտական ընկերներիցս մեկի ընտանեկան միջոցառմանը հավաքված արցախյան պատերազմի վետերաննեիի մտքերն առավել քան մտահոգիչ էին եւ ինձ ստիպեցին դիանք թղթին հանձնել՝ որպես նախազգուշաում մեր հուսահատ ու անտարբեր ժողովրդին, մեր քնած ու անդարդ իշխանություններին:
Հայաստանում պետական կարեւորագույն պաշտոններն զբաղեցրել են մարդիկ, ովքեր ոչ միայն պատերազմից են խուսափել, այլեւ չեն ծառայել խաղաղ բանակում: Նրանք իրենց հետ պաշտոննեիի են տանում իրենց նման ապազգային ու նյութապաշտ գործիչների, ովքեի միայն սեփական բարեկեցության մասին են մտածում:
Երկրի գործող վարչապետը, լինելով արցախցի, պատերազմի շրջանում հեռացավ իր ծննդավայրից՝ դրսում բիզնես անելու, աշխատելու, կայանալու ծրագրով: Նա, իր որդիները, եղբայրը, հարազատները ոչ մի ընդհանրություն չունեն բանակի հետ: Կառավարությունում կարեւոր պաշտոններ գրաված պաշտոնյաները մասսայաբար չեն ծառայել: Իսկ ռազմաստրատեգիական մակարդակում հենց վաիչապետն ու կառավարությունն են կոչված ղեկավարելու ու առաջնորդելու պետական ողջ հնարավորությունների ամբողջությունը պատերազմի ժամանակ:
Իսկ պատերազմի դեպքում, բնականաբար, բանակից հեռու նյութապաշտ մոիթապաշտներից ձեւավորված կառավարական ապարատը չի կարողանալու եւ ցանկություն էլ չի ցուցաբերելու մոբիլիզացնել եիկիիը: Եթե այս կոսմոպոլիտներին թվում Է, թե հանուն իիենց իշխանության ու պալատների, բանակի վետեիւսններն ու կիսւսսոված ազգաբնակչությունը գնալու են կռվի ու մահվան, սխալվում են:
Այսօր հաճախ են պնդում, թե պաշտպանության Նախարարությունն իրականացնում է ռազմական քաղաքականությունը, իսկ զորքերի կիրառումը Գլխավոր շտաբի մենաշնորհն է: Ինչպես միշտ՝ ստում են, որովհետեւ պաշտպանության նախարարությունն է կառավարում ու հաստատում բոլոր պլանները:
Իսկ հիմա պատկերացրեք՝ ներկա պաշտպանության նախարարն ու նրա տեղակալները որեւէ ռազմաստրատեգիական պլան են քննարկում: Սարսափելի է անգամ մտածելը, քանի որ «Ազգ-բանակ» եւ «Զինապարտության մասին» նոր օրենքները ցույց տվեցին, ոի նրանք ծիծաղելիության աստիճանի թույլ են ու ոչ պրոֆեսիոնալ: Իսկ ամենասարսափելին այն է, որ նրանք չունեն Իեղինակություն ոչ միայն հասարւսկական-քւսղաքակաև կյանքում, այլեւ’ բանակում:
Ադրբեջանի պաշտպանության բյուջեն տարեկան 1 մլրդ. 600 միլիոն է, Հայաստանինը՝ 512 միլիոն: Ադիբե- ջանի զոիակոչային ռեսուրսը 6 անգամ մեծաթիվ է, քան Հայաստանինը: Բայց պաշտպանական ռեսուիսների մեջ կարեւոր գործոն են փորձառու եւ նվիրված սպաները, որոնք պահեստազորում անգամ պատրաստի կադրեր են: Ադրբեջանում այդ կադրերը՝ բոլորը, ապահովված են աշխատանքով, եւ պետությունը լիաիժեք օգտագոիծում է նիանց ուժերը:
Իսկ հայոց պաշտպանության Նախարարը քամահրալից վերաբերմունք ունի պատերազմի վետերանների ու սպաների նկատմամբ: Ավելին՝ նեղ շրջապատում հրահանգել է նրանցից ոչ մեկին ծառայությունից զորացրվելուց հետո աշխատանքի չընդունել՝ «մաքրվել» նիանցից, եթե անգամ նրանք հաղթել են մրցույթներում: Ճիշտ է՝ միանշանակ չէ գեներալ Հայկազ Բաղմանյանի կերպարը, սակայն նա այն սպան էր, ով Մարտակերտում զենքը ձեռքին թշնամու կրակի տակ քաջեիին գիոհի էի տանում: Իսկ գալիք պատերազմում ով է նետվելու թշնամու դեմ, եիեւի պապայի փողերով ու մամայի արցունքներով զինծառայությունից ազատված պա- տեհապաշտնեիը:
2017-ին Ադրբեջանի պաշտպանության նախւսիւսիը 63 անգամ այցելել է առաջնագիծ կամ զորամասեր, անցկացրել 45 զորավարժություն, իսկ մեր նախարարը դիրքեր այցելելու փոխարեն արտասահմանյան ուղեւորություններ է կատարում, դեսպաններ ընդունում, Աժ-ում ելույթներ ունենում: Սակայն պատերազմի վետերաննեիի համար ամենավիրավորականն իրենց մարտական ընկերոջ, երկրի նախագահի վեիաբերմունքն է:
Չէ որ Վազգեն Սարգսյանից հետո Սերժ Սարգսյանը դարձել էր ազատամարտիկների կուռքը, հույսը: Սակայն երբ նա սկսեց հատկապես բանակի բարձր պաշտոններում առաջ քաշել չծառայած, որեւէ գործունեությամբ աչքի չընկած մեծահարուստներին ու նրանց որդիներին, վետերաններն սկսեցին կասկածել, որ հենց իր հրահանգով է բանակը «մաքրվում» կադրային սպաներից ու պատերազմի մասնակիցներից:
Այդ ժամանակ վետեիաններն սկսեցին դիմել տարբեր «գործատուների»՝ աշխատանք գտնելու հույսով: Նախկին բաիձրաստիճան սպաներից մեկը դիմել է գրեթե բոլոր մեծահարուստներին’ Սամվել Ալեքսանյանին, Վարդանյան եղբայրներին, Սուքիասյաններին, Կարապետյաննեիին, եւ բոլորից մերժում ստացել: Նրանցից մեկն ակնարկել է, որ նախագահականից դաբրո» չունեն, նախագահականն իր սիրելի հրամանատարների ցանկն ունի՝ նրանց մեդալներ է տալիս, հոգում նրանց մասին եւ կարծում է, որ բոլորը գոհ ու շնորհակալ են:
Մեկ այլ օլիգարխ էլ բաց տեքստով ասել էր՝ գրություն բեր Մանվել Գրիգորյանից, աշխատանքի ընդունեմ:
Ալիեւը բոլոի առիթներով հայտարարում է, որ պատերազմ է լինելու: Ինչպես ենք մենք պատրաստվում այդ պատերազմին, եթե մեր վետերանները վիրավորված են ու հուսահատ: Նրանք, ովքեր կյանքի գնով երկիր են պահել, այսօր ատելությամբ են լցված իրենց իշխանության հանդեպ եւ կորցրել են ապրելու իմաստը, հավատը սեփական պետության հանդեպ: Իսկ ամեն անզորություն ծնում է վրեժի զգացում:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: