“Նվեր” Անժելա Սարգսյանին. նոր սկանդալ է հասունանում
Այսօր դերասանուհի, սկանդալային “պոռնոլուսանկարների” պատմության հերոսուհի` Անժելա Սարգսյանի ծննդյան օրն է: Չնայած լուսանկարները տարածելու մեղադրանքով Անժելայի տղամարդը ` Կարեն Արայանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով , սակայն կրքերը այս սկանդալի շուջ դեռ չեն մարել:
Կարեն Արայանի մայրը հերքում է որդու մասնակցությունը լուսանկարների տարծման գործում: Արդարությունը հաստատելու նպատակով Մարինա Արայանը դիմել է Եվրոդատարան:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում այս պատմության ստվերոտ կողմերով հետաքրքրված` Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ինքը պատրաստվում էր “Միկի Մաուս”-ի պատկերով սրբիչ նվիրել Անժելային, սակայն չստացվեց.
”Քանի որ հասցեն չիմացանք, ուղղակի նկարը կուղարկենք թող ուրախանա մի քիչ , քանի որ մեր տեղեկությունների համաձայն` Անժելա Սարգսյանը` իր պոռնոլուսանկարների և տեսանյութերի համար տեղադրված տեսախցիկը ծածկել է նմանատիպ սրբիչով ”:
Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ իրենց ունեցած տեղեկություններով` լուսանկարների տղամարդը միայն Կարեն Արայանը չէ .”Նկարներում կան նաև բավականին հայտնի դերասաններ, որոնց դեմքը պարզապես չի երևում, որոշակի նկատառումներից ելնելով դեռ նրանց անունները չենք հրապարակի: Այդ նկարներում կան մարդիկ, որոնք կին և երեխաներ ունեն”:
Սևակ Հովհաննիսյանը հավաստում է, որ ի վերջո, ամեն “կեղտ” ջրի երես է դուրս գալու և պարզ կդառնա, թե ում էր հարակավոր “կեղտոտ սպիտակեղեն” քրքրող այս պատմությունը: