25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՅՈւՆԵՍԿՕ-ն քամանչան Ադրբեջանի և Իրանի մշակույթի մաս է ճանաչել

Քամանչան ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից կողմից ներառվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ որպես Ադրբեջանի և Իրանի մշակույթի նմուշ: Այդ մասին հայտնում է minval.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությանը:

«Ադրբեջանի և Իրանի կողմից համատեղ ներկայացված «Լարային երաժշտական քամանչա գործիքի պատրաստումն ու դրա կատարողական արվեստը» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ