28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Երեխայի խնամքի համակարգի բարեփոխման կարեւորությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը և Հայաստանում Բուլղարիայի դեսպանատունը ս.թ. դեկտեմբերի 8-ին կստորագրեն համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում համագործակցող կողմերը կիրականացնեն 18 ամիս տևողությամբ ծրագիր՝ աջակցելով երեխայի խնամքի համակարգում ներկայումս տեղի ունեցող բարեփոխումներին:
 
Ստորագրման արարողությունը տեղի կունենա ՄԱԿ-ի ընդունելությունների սրահում՝ ժամը 12:30-13:00ը: Միջոցառմանը ելույթ կունենան՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը և Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիեվան:
 
Համագործակցության նպատակներն են՝ տարաբնույթ միջոցառումների միջոցով երեխայի խնամքի բարեփոխումների ասպարեզում Բուլղարիայի փորձի ուսումնասիրումը և ծնողական խնամքից զրկված երեխաների համար ընտանեկան տիպի խնամքի ծառայության փորձարկումը:
 
Բուլղարիայի փորձի ուսումնասիրման անհրաժեշտությունը պայմանավորված է այս ասպարեզում ունեցած ծանրակշիռ փորձով, հատկապես այն առումով, որ Բուլղարիայում փակվել կամ վերակազմակերպվել են երեխայի խնամքի և պաշտպանության բոլոր շուրջօրյա հաստատությունները, այդ թվում՝ հաշմանամություն ունեցող երեխաների համար նախատեսվածները:
 
Ծրագիրը կիրականացվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ