03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Պավլիկ Մանուկյանի կողմից Արտուշ Գաբրիելյանին «ցռան մոզի» անվանելու գործով դատավորը հայտնի է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի կողմից դատավոր Արտուշ Գաբրիելյանին «ցռան մոզի» անվանելու գործն ուղարկվել է  Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Գործով դատավորը  Սերգեյ Մարաբյանը:

Ըստ մեղադրանքի՝ Պավլիկ Մանուկյանը դատական նիստի ժամանակ անհարգալից վերաբերմունք է ցույց տվել դատարանի նկատմամբ, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով:

Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը:

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը «Սասնա ծռերի» գործով դատական նիստին Արտուշ Գաբրիելյանին «ցռան մոզի» էր անվանել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ