29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պետական դավաճանություն է. Լարված իրավիճակ «Սասնա ծռեր»-ի դատին

Շենգավիթ վարչական շրջանի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր  Արթուր Օհանյանի նախագահությամբ ընթացող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը այսօր թեժ ընթացք է ստացել:

Ամբաստանյալները բոյկոտում են դատավարությունը և չեն ցանկանում մասնակցել նիստին:

Արդեն հայտնել ենք, որ  այսօրվա նիստին  հրապարակվում էր մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, երբ Մարտիրոս Հակոբյանը(Դեդ) նշեց, որ չի ցանկանում լսել ենիչերիներին:

Ընմիջումից հետո ամբաստանյալ Վարդան Գերավետյանը խնդրեց իր ընկերներին ոտքի կանգնել, որից հետո հանդես եկավ հայտարարությամբ. «Այստեղ կա միայն մեկ դատավոր եւ դա մեր հայ ժողովուրդն ա, որը գտնվում է դրսում: Ձեր եզրակացությունները դուք կկարդաք ինքներդ ձեր համար, մենք չունենք լսելու այդ եզրակացությունը, որովհետեւ կատարավում է պետական դավաճանություն: Դուք պետք է դրդապատճառներ տեսնեք՝ այն մարդիկ, ովքեր կատարում են պետական դավաճանություն, ոչինչ չեք անում։ Դուք պարտավոր եք նախ եւ առաջ լինել ՀՀ քաղաքացի, նոր դատավոր, դատախազ, եւ եթե ինչ-որ մեկը կատարում է պետական դավաճանություն դուք պարտավոր եք նրան դատել»։

Գերավետյանի հայտարարությունը ընդհատեց մեղադրող դատախազ  Արթուր Չախոյանը, ով  նշեց, որ Գերավետյանի հայտարարությունը վերաբերելի չէ գործին: Գերավետյանը շարունակեց.«Մենք էս ֆարիս չենք մասնակցի: Եթե դուք համաձայնեք արյունով ողողված 7 շրջանները հանձնել թուրքին՝ մենք այստեղ անելիք չունենք»։

Դատարանի թույլտվությանբ ամբաստանյալները լքեցին նիստերի դահլիճը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ