28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Իշխանությունները որոշակիորեն իրենց մեղքը քավեցին»

ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը վստահ է ՝ ՀՀ-ԵՄ  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հայաստանյան  քաղաքական դաշտում  տեղի ունեցած լավագույն իրադարձությունն է վերջին տարիների ընթացքում։ Այս մասին վերջինս նշեց Henaran.am-ի հետ զրույցում։

«Այս համաձայնագրով  իշխանությունները  որոշակիորեն իրենց մեղքը քավեցին», –  նշեց Սադոյանը։ 

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո, ինչպես հայտնի է, ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ Հայաստանի այս քայլին բացասական բնորոշում տվեցին։
«Զվեզդա» հեռուստաընկերության հակահայկական թողարկմանը հաջորդեց «ՆՏՎ» հեռուստաընկերության եթերում հեռարձակված թողարկումը, որտեղ թոք-շոուի մասնակիցները Հայաստանի հասցեին վիրավորական արտահայտություններ  հնչեցրին՝ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը բնորոշելով այսպես. Հայաստանն իրեն պահել է անբարոյական կնոջ պես եւ դավաճանել Ռուսաստանին:
Խոսելով այս մասին՝ Սադոյանն ասաց՝  նման արտահայտություններն  ուղղակի զզվելի են։
«Նրանք մեզ ստորացնելու իրավունք չունեն։ Էդ կեղտոտ երկիրը համարձակվում է այդպիսի արտահայտություն անել, այն էլ առանց թաքցնելու։ Յուրաքանչյուր հայ լրագրող պարտավոր է զզվանք կաթեցնել այդ մարդկանց, այդ իշխանությունների նկատմամբ։ Այդ երկիրը  մեր ռազմավարական գործընկերը չէ, հակառակը՝ մեր ռազմավարական թշնամին է։ Այս ամենն ուղղակի զզվելի է», – եզրափակեց Արշակ Սադոյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ