Պաշտոնական Բաքուն նեղսրտել է
«Մենք միշտ էլ գնահատել ենք եվրոպական արժեքները, եղել ենք նաև այդ արժեքների կրողը, հետևաբար ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ես շատ եմ կարևորում։ Կուզենայի մի բան էլ փաստել․ մենք լավ հարաբերույթուններ ունենք և՛ ԵՏՄ-ի, և՛ ԵՄ-ի հետ․ այս երկուսը չենք հակադրում», – անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Henaran.am-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը՝ ընդգծելով՝ վերոնշյալ համաձայնագիրը ՀՀ-ի առաջ բազմաթիվ դռներ է բացում․ հարկավոր է օգտվել ընփռված հնարավորություններից։
Պատգամավորը նշեց՝ այս համաձայնագիրը մեծ անհանգստություն է պատճատել հարևան Ադրբեջանին․ պաշտոնական Բաքուն նեղսրտել է այս համաձայնագրի պատճառով։
«Իրենք նույնիսկ մտածում էին, որ մինչև այդ համաձայնագրի ստորագրումը կարող էին ինչ-որ քայլեր, միջոցառումներ իրականացնել խանգարելու համար, բայց, փառք Աստծո, իրենց ուժը չբավարարեց, չկարողացան ինչ-որ կերպ խանգարել։
Այս համաձայնագիրը մեզ համար շատ կարևոր է։ Սա խոսում է մեր դիվանագիտական հաղթանակի մասին», – նշեց պատգամավորը։