54-ից միայն մեկն է կին
Դեկտեմբերի 7-ին ավագանու անդամի ընտրություններ են Արագածոտնի, Լոռու, Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի համայնքներում:
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքային համայնքի ավագանու անդամի թեկնածուի համար առաջադրված 17 թեկնածուներից 3-ը ՀՀԿ-ական են, 1-ը` ՕԵԿ, 14-ը` անկուսակցական: Բոլոր թեկնածուները տղամադրիկ են:
Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղի ավագանու անդամ 7 թեկնածուներից մեկը ԲՀԿ-ն է ներկայացնում, մյուսները անկուսակցական են:
Նույն մարզի Սուսեր գյուղի ավագանու անդամի թեկնածուները ութն են, որից 2-ը` ՀՀԿ-ական, 1-ը` ԲՀԿ-ական:
Արարատի մարզի Լանջառ գյուղի ավագանու 6 թեկնածուներն են անկուսակցական են: Նույն իրավիճակն է Սյունիքի մարզի Ճակատեն գյուղում` 6թեկնածու, 6-ն էլ անկուսակցական:
Անկուսակցական են նաեւ Վայոց ձորի Գնիշիկ համայնքի ավագանու 5 թեկնածուները: Թերեւս այստեղ մեկ հոգի գեղեցիկ սեռի ներկայացուցիչ ` Սիրվարդ Մկրտչյանը:
Նկատենք, որ 5 համայնքներից առաջադրված 54թեկնածուներից միայն մեկն է կին: