10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Արցախյան տարածքների անվերապահ հանձնումը նախատեսող ներկայիս բանակցային օրակարգի տրամաբանությունը

Արցախյան տարածքների անվերապահ հանձնումը նախատեսող ներկայիս բանակցային օրակարգի տրամաբանությունն ասում է, որ միանգամայն անիմաստ է բանակցել շփման գծում անվտանգության և միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման մասին այն դեպքում, եթե այդ շփման գիծը մոտ ապագայում պետք է շատ լուրջ փոփոխության ենթարկվի:

Այսինքն նշված մեխանիզմների ներդրումն իրեն կարող է արդարացնել միայն այն դեպքում, երբ այդ շփման գիծն արդեն իսկ փոփոխվել է ու այլևս տևական ժամանակ չի փոփոխվելու: Հետևաբար հայ-ադրբեջանական առաջիկա բանակցային կոնտակտների ժամանակ խոսքը կարող է գնալ այն մասին, թե երբ և ինչ հաջորդականությամբ են հակառակորդին հանձնվելու այս կամ այն տարածքներն, ինչի արդյունքում աստիճանաբար կձևավորվի նոր շփման գիծը, որի երկայնքով էլ, հանձնմանը զուգահեռ, կներդրվեն անվտանգության ապահովման ու միջադեպերի հետաքննման այսքան ժամանակ չարչրկվող մեխանիզմները:

 Արման Մելիքյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ