«Էտ մարդու գլխին ո՞վ սարքեց, ի՞նչի…»
«Գյուղում ոչ ոք չի հավատում, որ Սանասարը կարող էր «Իգլա» ձեռք բերել երկրում ահաբեկչություն իրականացնելու համար: Սանոն կարգին մարդ է, լավ գյուղապետ է եղել, հարգված հրամանատար»,-Henaran.am-ի թղթակցին պատմեցին Արմավիրի մարզի Գրիբայեդով համայնքի բնակիչները:
Մեր զրուցակիցը նշեց, որ «Իգլա»-ի գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը գյուղում հարգված մարդ է, հաջողակ գործարար:
«Մի հատ իրա մոտ ծառայած զինվորների հետ խոսեք ու կիմանաք, որ իրա արևով երդվում են: Էտ մարդու գլխին ո՞վ սարքեց, ի՞նչի…»,-ընդգծեց Գրիբայեդովի բնակիչը, ով խուսափեց անուն ազգանունով ներկայանալ:
«Ռուսաստանում մեծ բիզնես ունի, ով մի հարցով դիմել ա, էտ մարդը չի մերժել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որԿենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով դատաքննությունը:
Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:տարա
Նշենք նաև, որ պետական մեղադրողը Սանասար Գաբրիելյանի համար պահանջել է 4 տարվա ազատազրկում