28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանում բնակչության 65 տոկոսը կողմ է Ռուսաստանի հետ համագործակցությանը

«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին ներկայացրեց իրենց կենտրոնի կատարած հարցումների ամփոփ պատկերը՝ Հայաստանի արտաքին կողմնորոշման հարցում հանրային տրամադրությունների վերաբերյալ: Ըստ այդմ՝ Հայաստանում բնակչության 65 տոկոսը կողմ է Ռուսաստանի հետ համագործակցությանը, 20 տոկոսը՝ Եվրամիության և ԱՄՆ-ի, 2-ական տոկոսը՝ Իրանի և Չինաստանի, և 11 տոկոսը կարծիք չունի համագործակցության մասով:

«Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմնակիցների թիվը նվազել է: Մենք հարցումներ ենք անցկացրել և 2012 թ., և 2016 թ. ընտրություններին ընդառաջ: 2012 թ.-ին ԵՄ-ին կողմ է եղել բնակչության 17 տոկոսը, իսկ ԱՄՆ-ին՝ 6 տոկոսը, բայց արդեն 2016-ին նրանց կողմնակիցների թիվը եղել է 20 տոկոս: Զարմանալի չէր, որ վերջին համապետական ընտրություններին ԵՄ կողմնակիցները դառը պարտություն կրեցին, որովհետև նրանց թիվը փոքր էր»,- հայտնեց նա:

Սոցիոլոգը Ռուսաստանի կողմնակիցների մեծ տոկոսը պայմանավորում է  նրանով, որ հայկական ընտանիքների ամեն 4-րդ անդամը ՌԴ-ում կա՛մ ապրում է, կա՛մ բիզնես է անում և այդ գումարներն ուղարկում Հայաստան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ