Դիմացինի վրա ցեխ շպրտելը որևէ մեկի քաղաքական կշիռը չի ավելացնում. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանոցն առաջարկում է օրենսդրական նախաձեռնությունների մասին խոսելից հենց նախագծից խոսել, ոչ թե պիտակավորումներ անել. այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
«Այս օրենսդրական նախաձեռնությունն ունի հանրային մեծ հետաքրքրություն ու կարևորություն, սա անվտանգության հիմնախնդիր է լուծում: Այս օրերին տարբեր ծայրահեղությունների մեջ ընկանք, ես կարծում եմ, որ անթույլատրելիէ անվտանգության խնդիրները հակադրել կրթության և գիտության խնդիրներին: Ինչո՞ւ: Որովհետև անվտանգությունը վեր է ամեն ինչից: Սրանով չենք ստորադասում կրթությունն ու գիտությունը, բայց առանց կայացած, մրցունակ անվտանգության, պաշտպանական համակարգի չենք կարող խոսել վաղվա կրթության ու գիտության մասին»,-ասաց նա:
Շարմազանովն ընդգծեց, որ այս օրենքով տարկետումը չի վերացվում, այլ ինչպես նշել է Պաշտպանության փոխնախարար, հիմնական զեկուցող Արտակ Զաքարյանը, հստակեցվում են դրա չափորոշիչները: Նա հավելեց, որ Ազգ-բանակը կարևոր հայեցակարգ ու գաղափար է, իրենք սատարում են Ես եմ և Պատիվ ունեմ ծրագրերին:
«Այս նախաձեռնությունը սոցիալական արդարության ու հավասարության խնդիր է դնում, որը շատ կարևոր է մեր հասարակության համար: Ամենակարևորը՝ հիմնական զեկուցողը նշեց, որ պիտի ապահովվի բժշկական բոլոր հետազոտությունների թափանցիկությունը: Իսկ մեր սիրելի ուսանողների գնահատական ու դասադուլն իրենք իրավունքն է, Կառավարությունը, իշխանությունն իրենց քայլերով միշտ պատրաստ են լսելու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կարծիք: Դրա համար ենք առաջարկել նրանց ընգրևկվել աշխատանքային խմբում, որը կաշխատի ապագա 70 որոշումների վերաբերյալ»-նշեց Աժ փոխնախագահը և կոչ արեց կողմ քվեարկել այս նախագծին ու դիմացինի վրա ցեխ շպրտել, քանի որ դա որևէ մեկի քաղաքական կշիռը չի ավելացնում: