17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ահազանգ. մեզանում աճեցվող լոլիկը և պղպեղը մեծամասամբ ավելի շատ ԳՁՕ-ներ են

«Տապան» էկո-ակումբ  հ/կ նախագահ Հրանտ Սարգսյանի խոսքով՝ Կառավարության փոփոխության հետ զուգահեռ նոր մարդիկ են գալիս, ովքեր չեն ցանկանում նայել հետ, թե իրենց նախորդներն ինչ են արել: «Սա լուրջ վտանգում է մեր զարգացմանը: Այսպես, «ԳՁՕ  կենսաանվտանգության մասին» ՀՀ օրենքի  նախագիծը մի քանի տարի քննարկվեց, 2 տարի քննարկելուց հետո չենք թողել, որ օրենքն ընդունի, հիմնավորել ենք, թույլ չենք տվել: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է մեր բոլոր հիմնավորումները, ապա 2012 թ-ին ես ԱԺ-ից զանգ եմ ստանում, որ օրենքը մտել է ԱԺ»-այսօր  «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին պատմեց նա:

Շարունակելով Հրանտ Մարգարյանը նշեց, որ քննարկումների ընթացքում կարողացել են այնպես անել, որ այն հետ գա ԱԺ-ից, սակայն հետո 100 տոկոսով փոխվել է նախագիծը, ապա կրկին մտել է ԱԺ և առաջին ընթերցմամբ ընդունվել, որով արգելվել է ԳՁՕ պարունակող արտադրանքը Հայաստանում: Սակայն ինչպես Հրանտ Մարգարյանը շեշտեց, մի քանի օր առաջ Գյուղատնտեսության նախարարն էլ հայտարարեց, որ Մոնսանտոն Հայաստանում է, ինչը գաղտնի է պահվել: Հիմա բանախոսը հրավիրում է ԱԱԾ-ի ու նախագահի աշխատակազմի ուշադրությունը  առ այն, որ այս նախագիծը հետ է կանչվել խորհրդարանից հավանաբար վերախմբագրման համար:

«Դավադրություն կա մեր երեխաների ու մեր դեմ»,-հավելեց Մարգարյանը:

 «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ, գիտության պրոֆեսոր Կարինե Դանիելյանը նշեց, որ 2000 թվականից սկսած բազմաթիվ հայտարարություններ, նամակներ եղել են միջազգային լավագույն մասնագետների կողմից, որտեղ վտանգները ներկայացված են և շրջակա միջավայրի համար, և մարդկանց համար: «Ամերիկյան էկոլոգիական առողջապահական ակադեմիան, առողջապահության միությունը և այլ կազմակերպություններ հայտարարություններ են ընդունել առողջության համար վտանգների մասին: Ի՞նչ վտանգներ կան: Ալերգիաներ կարող են լինել, գենային ինժեներիան հասել է նրան, որ միջտեսակային փոփոխություններ կարող են լինել»,-ասաց նա: Երկրորդ տարբերակն այն է, որ ստեղծվում են այսպես ասած շարժուն գեներ: «Երբ օգտագործում ենք այդ սնունդը, այդ կետերն անցնում են մեր աղեստամոքսային տրակտում եղած բակտերիաների մեջ, ապա անցնում մարդկանց արյան մեջ, իսկ դա էլ հղի կանանցից անցնում է պտղ մեջ, իսկ երեխան էլ այդպես փոփոխված կարող է ծնել: Այդ նյութերը, ըստ Դանիելյանի, քաղցկեղ են առաջացնում, բացի այդ այս նյութերը հակաբիոտիկների դեմ կայունություն են առաջացնում»: 

«Հայկական բուսաբանական ընկերություն»  հ/կ փոխնախագահ, գիտության պրոֆեսոր Գոհար Օգանեզովան էլ հավելեց, որ դրանց միոցով կարող են ստանալ այն արտադրանքը, որը տարիների ընթացքում միայն կարող է ստացվել, օրինակ՝ սրտադիմացկուն լոլիկ: «Դրա համալ էլ կան մի շարք կազմակերպություններ, որոնք զբաղվում են դրանցով: Վտանգը շատ մեծ է, մենք չգիտենք՝ այսօր Հայաստան ինչ է մտել: Հիմա որ սահմանները բաց են, ավելի հեշտ է: Մենք սկզբում թույլ վիճակում էինք ու ընդունում էինք ամեն ինչ: Եթե նույնիսկ դա եղել է միայն մշակովի բույսեր, բայց էլի վտանգավոր է: Գնում է  փոշոտում, խաչասերում, ու այդ գենը կարող է տարածվել ամբողջ Հայաստանով մեկ: Եթե Ռուսաստանում կամ Ֆրանսիայում դրա դեմ հսկայական աշխատանք է արվում, մեզ մոտ ընդհանրապես չի արվում: Բացի այդ մենք կորցնում ենք մեր սորտերը»:

Կարինե Դանիելյանն էլ հավելեց, որ մեզանում աճեցվող լոլիկը և պղպեղը մեծամասամբ ավելի շատ ԳՁՕ-ներ են:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ