19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Սույն թվականի նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.750 և արևելյան երկայնության 45.920 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ:  ՀՀ ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ ՀՀ հարավային և կենտրոնական հատվածում եւս զգացվել է երկրաշարժը 3 բալ ուժգնությամբ:

 Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան, սակայն համացանցում արդեն հայտնվում են առաիջին տեսագրությունները։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ