06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ադրբեջանում հրաժարվում են շարունակել դիվերսիայի հետևանքով վիրավորված զինծառայողի հետագա բուժումը

Ադրբեջանում հրաժարվում են շարունակել փետրվարյան ձախողված դիվերսիոն գործողությունների հետևանքով վիրավորներից մեկի՝ հատուկ նշանակության ուժերի զինծառայող Ռուստամ Գյուլուզադեյի ( Quluzadə Rüstəm) բուժումը։
Գյուլուզադեն, ամենայն հավանականությամբ, փետրվարի 26-ին ծանր վիրավորումը ստացել է Ակնայի ուղղությամբ ձախողված դիվերսիայի ժամանակ, քանի որ ծառայում էր Ակնային հարակից Թարթառի շրջանի զորամասերից մեկում։ 
Դիմելով ադրբեջանական լրատվական կայքերից մեկին՝ ադրբեջանցի հատուկջոկատայինը հայտնել է, որ մոտ 9 ամիս գտնվելով Բաքվի կենտրոնական զինվորական հոսպիտալում պատշաճ բուժում չի ստացել, իսկ բժիշկների անփութության հետևանքով անշարժացել են վիրավոր ձեռքերը։ Զինծառայողը նշել է նաև, որ Բաքվի հոսպիտալում հրաժարվում են շարունակել բուժումը ։

Ալեն Ղուլյանն է գրել ֆեյսբուքյան էջում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ