17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նոյեմբերի 20-ին Թուրքիայում խորհրդարանի նախագահ կընտրեն

Նոյեմբերի 20-ին տեղի ունենալիք Թուրքիայի խորհրդարանի (TBMM-ԹԱՄԺ)  նախագահի ընտրոթյունների համար  երկրի քաղաքական կուսակցությունները արդեն սկսում են առաջադրել իրենց թեկնածուներին:

Ըստ թուրքական «Haberler»  լրատվամիջոցի՝  թեկնածուների հայտերը հայտերը նոյեմբերի 12-16-ը ընկած ժամանակահատվածում:

Առայժմ պաշտոնապես իր թեկնածուին հայտարարել է միայն երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (CHP-ԺՀԿ) –ը: ԺՀԿ-ի թեկնածուն կլինի Իզմիրի պատգամավոր Զեքերիա Թեմիզելը:

Աղբյուրի պնդմամբ՝ Թուրքիայի  քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (ԺԴԿ-HDP)-ից  որպես թեկնածու ամենայն հավականությամբ  կառաջադրվի Հաքքարիի պատգամավոր Սերլմա Ըրմաքը, ով 2016թ. նոյեմբերից մինչ օրս կալանավորված է: 

Իսկ   երկրի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության անունը առաջիկայում կհայտնի Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նշենք, որ 1-ին  2-րդ փուլերում հաղթելու համար թեկնածուն  պետք է ստանա 367 քվե, իսկ 2-րդ  փուլում՝ 276 քվե: Եթե հաղթողի անունը չի որոշվում նաև 3-րդ փուլում, ապա անցկացվում է 4-րդ փուլը, որի ժամանակ հաղթում է պարզապես ամենաշատ քվեներ ստացած թեկնածուն:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ