18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Դռները փակել էին, ուսանողներին թույլ չէին տալիս դուրս գալ. դա անօրինական է» /տեսանյութ/

Ինչպես հայտնել ենք, Երևանի պետհամալսարանի գլխավոր շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 7-ի առավոտից ուսանողները հավաքվել են և բողոքի ակցիա են իրականացնում՝ դասադուլի կոչով:

Անկցիայի նախաձեռնող   խմբի  անդամներից  Դավիթը, ով միջազգային հարաբերությունների ֆակուլտետում է սովորում, Henaran.am-ի թղթակցի հետ  զրույցում նշեց՝  ակցիայի մասնակիցները շրջել են ԵՊՀ-ի բոլոր մասնաշենքերով՝ մյուս ուսանողներին ևս առաջարկելով միանալ ակցիային, սակայն կան մասնաշենքեր, որոնց  դռները փակված են. ուսանողները չեն կարողանում դուրս գալ:

Այս պահին համալսարանականները գտնվում են բուհի գլխավոր մասնաենքի դիմաց: ՊՆ-ին ուղղված նամակներն են ստորագրում, դնում ծրարների մեջ:

«Մենք չէինք ուզում մտնել այդ մասնաշենքեր: Քիչ առաջ  պատմության ֆակուլտետի դիմաց էինք: Դռները փակել էին, թույլ չէին տալիս, որ ուսանողները դուրս գան: Մենք գիտենք, որ  այդ քայլը օրինական չէ, պարզապես չենք ուզում կոնֆլիկտ ստեղծել: Մենք ցանկանում ենք բանավիճել, խոսել», – մեր թղթակցի հետ զրույցում  նշեց Դավիթը:

crop_174583153_XsZV7

crop_174583170_dpGRW

crop_174583207_dqzM

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ