19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Գևորգ Սաֆարյանին զրկեցին

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում շարունակվող  Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով այսօր շարունակվող դատական նիստի սկզբում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտնեց, որ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը գրություն է հղել դատարանին հայտնելով, որ վատառողջ է և չի կարող մասնակցել դատավարությանը:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նկատեց, որ Տիգրան Եգորյանը միտումնավոր շարունակ փորձում է տապալել դատական նիստերը: Դատավորը հայտնեց, որ ինքը կարող է Սաֆարյանին զրկել պաշտպան ընտրելու իրավունքից ու նրան կտրամադրվի հանրային պաշտպան:

Գևորգ Սաֆարյանը ընդդիմացավ և տեղից արձագանքեց դատավորին: Դատարանը նրա նկատտմամբ սանկցիա կիրառեց և վերջինս հեռացվեց դատական նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ