21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Մարգարիտա Սիմոնյանը՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց շարքում

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցանկը, որում ներառվել է նաեւ RT հեռուստաալիքի եւ «Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Մարգարիտան 52-րդ հորիզոնականում է, գրում է РИА Новости-ն։

Սիմոնյանը վարկանիշում առաջ է անցել Հիլարի Քլինթոնից, վերջինը զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը։

Առաջին տեղում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, երկրորդը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն է, իսկ երրորդը՝ Բիլ Գեյթսի կինը՝ Մելինդա Գեյթսը։

Ամսագիրը Սիմոնյանի մասին մասնավորապես գրել է․

«Դեռեւս անցյալ տարի մարդկանց մեծ մասը պատկերացում չուներ, թե ով է Մարգարիտա Սիմոնյանը։ Իսկ հիմա նրան քննարկում են տեխնոլոգիական, մեդիա եւ քաղաքական շրջանակներում։ Հիմնական ուշադրությունը դարձնում են հեռուստատեսական ցանցի բացասական ազդեցությանը»։

Մեկնաբանելով սա՝ Սիմոնյանը նշել է, որ ինքը կցանկանար Forbes-ի այլ ցանկում հայտնվել։

«Ես իհարկե, կնախընտրեի Forbes-ի այլ ցուցակում հայտնվել, բայց, ինչպես ասում են, ով ինչ սովորել է․․․»,- ասել է Մարգարիտան։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ