19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բերեք Ռոբերտ Աղվանյանին. Սամվել Բաբայանը միջնորդեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 30-ին շարունակվում է  «Սամվել Բաբայանի և մյուսների»-ի գործով դատաքննությունը:

Ամբաստանյալ, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը միջնորդություն ներկայացրեց գործի անջատված մասով ամբաստանյալ Ռոբերտ Աղվանյանի ներկայությունը դատարանում ապահովելու համար: Բաբայանը միջնորդեց ուսումնասիրել  ԶԼՄ-ներում հրապարակված այն տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են  Վրաստանում բերման ենթարկում Ռոբերտ Աղվանյանին:
 Բաբայանի ներկայացրած միջնորդությանը միացան բոլոր պաշտպանները: Պետական մեղադրողը առարկեց, այն համարելով անհիմն:

Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Նշենք, որ Արմեն Պողոսյանին  մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ