21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Դատարանը Քրքորյանի ունեցվածքի բաշխման մասով որոշում է կայացրել

Հանգուցյալ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի հարստությունը տնօրինողների դիմումին ընդառաջելով՝ Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավոր Մարիա Սթրեթը թույլատրել է Քըրքորյանի 1,6 մլրդ դոլար հարստությունից 500 միլիոն դոլարը բարեգործական կազմակերպություններին հանձնել։ 

Ինչպես տեղեկացնում է Ասպարեզը, Քըրքորյանի կողմից նշանակված երեք հոգանոց բաղկացած մարմինը, որի մեջ մտնում էին նրա կալվածքների վերակացուն՝ Էնթոնի Մանթեքիքը, փաստաբան Պատրիսիա Քլեյսըրը և Քալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի դոկտոր Էրիկ Իսրայելյանը, արդեն Քըրքորյանի ունեցվածքից 200 մլն դոլար բաժանել էին մի շարք բարեգործական կազմակերպությունների:

Քրքորյանն իր կտակի մեջ նշել էր, որ իր հարստությունը պետք է բաժանվի իր մահից հետո առավելագույնը երեք տարվա ընթացքում: Նա մահացել է 2015 թվականի հունիսի 15-ին, Լոս Անջելեսում, 98 տարեկանում:

500 մլն դոլարի բաժանումը ուշացել էր, քանի որ նրա այրին դատական հայց էր ներկայացրել՝ պահանջելով առնվազն 600 մլն դոլար։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ