Ինչպես հասկանալ Աստծո ձայնը
Աստծու խորախորհուրդ խոսքը լսելը մոդայիկ չէ այսօր, որովհետև կա ականջ շոյող բազում սնամեջ մոդայիկ բաներ: Աշխարհը հետևում է ժամանակավոր մոդայիկ բաներին, ստվերում թողնելով հավիտենականը, լուսավորը, աստվածայինը, զորավորը, մոռանալով, որ մարդու փրկությանը վերաբերող պատգամը մոդայիկ չէ,որովհետև հավիտենական է, անմահ է,և չի տեղավորվում
ժամանակի մեջ:
Սակայն երբ դու դաստիարակված ես Ավետարանական ճշմարտությամբ, ապա քեզ հասկանալի է Աստծո ձայնը, խոսքը քո մեջ, և հստակ կարող ես զանազանել Աստծո ձայնը քո մեջ ըստ Իր Սուրբ խոսքի` թե «եւ ոչխարները լսում են նրա ձայնը. նա իր ոչխարներին անուններով է կանչում եւ նրանց դուրս է հանում։
Եւ երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջեւից է գնում, եւ ոչխարները հետեւում են նրան, որովհետեւ ճանաչում են նրա ձայնը։ Օտարի յետեւից չեն գնայ, այլ կը փախչեն նրանից, որովհետեւ չեն ճանաչում օտարների ձայնը»։
Հովհ.10:3
Իսկ Պողոս Առաքյալը հիշեցնում է մեզ . «Արդարեւ Աստծու բարկությունը երկնքից հայտնվելու է մարդկանց ամբողջ անհավատության եւ անիրավության վրա, քանի որ նրանք ճշմարտությունը անիրավությամբ են բռնած պահում» Հռոմ. 1:18։