Քաղաքի մուտքը նոր գույներով ու արվեստասեր երիտասարդների ասելիքով:
«Գյումրի. սթրիթ-արթի օր» միջոցառման նախաձեռնողների նպատակն էր ավելի խոսուն ու գրավիչ դարձնել քաղաքի մուտքի լքված պատերը:
Մի խումբ երիտասարդ արվեստագետներ Գյումրիից և Երևանից աշխատեցին միասին՝ լքված պատերին նոր գույներ տալով: «Սա էլ Գյումրապատման արդյունքը…
Մի խումբ երիտասարդների միահամուռ ուժերով, մեկ օրվա ընթացքում Գյումրի տանող մայրուղղու վրա գտնվող գորշ և դատարկ պատերը վերածեցին արվեստի մի մասնիկի Սա ևս օրինակ է ծառայում, թե ինչպես լքված պատերը կարելի է վերածել հետաքրքիր արվեստի, որը ոչ միայն հաճելի է տեղացիների, այլև քաղաք մտնող ցանկացած մարդու համար:»,-նշեց ծրագրի ղեկավար Րաֆֆի Նիզիբլյանը:
Նախաձեռնությունը տեղի ունեցավ Գյումրի քաղաքի բրենդի մշակման և առաջխաղացման ծրագրի շրջանակում, որը նախաձեռնել և իրականացնում է Deem Communications PR և մարքեթինգային ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում՝ Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի համագործակցությամբ: