23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախքան Պուտինը՝ ՛՛Բամբիռով՛՛

Մինչ Գյումրիի քաղաքապետարանը պատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին՝ տեղը տեղին ապահովելով պաշտոնական մանրամասները, մշակութային Գյումրին ըմբոշխնում է ՛՛Բամբիռի՛՛ ընձեռած հնարավորությունը:

Նոյեմբերի 25-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ՛՛Բամբիռ՛՛ երաժշտական խմբի երկու սերունդների համատեղ համերգը: Միջոցառումն անցկացվում էր ՛՛Ի հիշատակ 1988-ի երկրաշարժի զոհերի՛՛ և ներառված էր ՛՛Գյումրին` ԱՊՀ մշակությանի մայրաքաղաք՛՛ ծրագրի շրջանակներում:

Համերգն ընթացավ երկու մասով.  նախ ներկայացվեցին 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված երգեր, ապա ելույթ ունեցան ՛՛Բամբիռի՛՛ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները։

Համերգի ընթացքում հնչած բոլոր ստեղծագործությունների հեղինակը ՛՛Բամբիռի՛՛ ավագ սերնդի ներկայացուցիչ Ջակն է: Միջոցառմանը հանդես եկավ նաև ժողովրդական գործիքների անսամբլը, որը ևս հավաքել է Ջակը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ