19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Բանալիներ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին

Գյումրիում բացվեց զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն: Զբոսաշրջության զարգացման 2017 թվականի ծրագրում նախատեսվում է պետական աջակցություն՝ ՀՀ մարզերում առնվազն 4 զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների ստեղծման համար, որն իրականացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը:

Հայաստանում արդեն գործում են 7 տեղեկատվական կենտրոններ, սակայն զբոսաշրջության պետական կոմիտեի ստեղծումից հետո Գյումրու կենտրոնն առաջինն է, որ ստեղծվել է  հատուկ չափանիշներով: Հիմնական նպատակն է մարզերում, քաղաքներում հատուկ ծառայություններ մատուցել անհատ զբոսաշրջիկներին: Երբ խմբերով են գալիս զբոսաշրջիկները, ամեն ինչ պայմանավորված է, բայց անհատ զբոսաշրջիկի համար մի փոքր դժվար է կողմնորոշվել, ինտերնետում  կարդում են գալիս, բայց հետո չգիտեն ո՞ւր գնալ, ի՞նչ անել»,-նշեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Նաև նշվեց, որ տուրիստական  գործակալություններին հրավիրելու են Գյումրի, որ տեսնեն ինչ կա Գյումրիում: Սա հնարավորություն կտա ներառել Գյումրին զբոսաշրջային տարբեր փաթեթների մեջ:

Միջոցառման ընթացքում տեղեկատվական կենտրոնի բանալիները հանձնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ ցանկանալով շատ զբոսաշրջիկներ ու նոր ներդրումներ քաղաքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ