Մեքենայի պայթյունից մահացել է օֆշորային սկանդալների մասին գրող լրագրողը /ֆոտո/
Մալթայում մահացել է լրագրող Դաֆնա Կարունա Գալիցիան, ով հայտնի էր իր լրագրողական հետաքննություններով մասնավորապես՝ Պանամայի գործով, որի հետ կապ ուներ նաեւ Մալթայի վարչապետը։
Լրագրողը մահացել է իր սեփական մեքենայի պայթյունի արդյունքում, նա նստել է տան կողքը կայանված ավտոմեքենան, եւ այն պայթել է՝ դրանում ռումբ է տեղադրված եղել, գրում է Интерфакс-ը։
Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ մեքենան մասերի է բաժանվել։
Դաֆնա Կարունա Գալիցիան գրել է նաեւ օֆշորային սկանդալում Ադրբեջւանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիեւայի դերի մասին, որի մեջ ներգրաված է եղել Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը:
Նշենք, որ լրագրողը դեռ օրեր առաջ ոստիկանություն էր դիմել ու ասել, որ իրեն սպառնում են սպանել։
WikiLeаks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը 20 հազար եվրո է խոստացել տեղեկության համար, որը կօգնի բացահայտել Գալիցիային սպանողներին: Այս մասին Ասանժը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։