13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին հասնել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով եւ կոչ է արել նրանց հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը, գրում է РИА Новости-ը։

Ինչպես հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, Գուտերեշը «ողջունում է Ժնեւում բարձր մակարդակով հանդիպումը»:

«Նա ոգեւորված է, որ նախագահները համաձայնվել են քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման համար եւ լրացուցիչ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը թուլացնելու համար»,- ասվում է Դյուժարիկի հայտարարության մեջ:

Գուտերեշը նշել է, որ ՄԱԿ-ը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին եւ կոչ է արել կողմերին «հիմնվելով գագաթնաժողովի խթանի վրա, բանակցությունների ընթացքում հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ