29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պաշտպանի միջնորդությամբ կարգավորվել է ջրամատակարարման խնդիրը

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի մի խումբ  բնակիչներ Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել են, որ շուրջ երկու ամիս՝ իրենց փողոցի ջրամատակարարումն իրականացվում է խափանումներով:

Խնդրի վերաբերյալ հրապարակումներ են եղել նաև մամուլում (տե´ս http://armtimes.com/hy/article/116893/ կայքէջը, 2017 թվականի հուլիսի 5-ի դրությամբ և http://galatv.am/hy/news/198793/ կայքէջը, 2017 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ):

Պաշտպանի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Բարձրացված խնդիրը լուծվել է, և ներկայումս Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի ջրամատակարարումն իրականացվում է ըստ հաստատված ժամանակացույցի:

Առաջիկայում նախատեսվում է վարկային ծրագրի շրջանակում փողոցն ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ