02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Սուրենյանը զգուշացնում է

«Հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30մ/վ արագությամբ, հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ցուցաբերել հնարավորինս զգոնություն»,-գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան հանրագրում: 

Հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ, որը կարող է վնասել ծառեր և շենքերի տանիքներ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել զգուշություն և հնարավորինս քիչ գտնվել դրսում:

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 16-ին շրջանների զգալի մասում, 17-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ, 17-ի ցերեկը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 18-20-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 16-ին՝  կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ