13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանը վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արման Թովմասյանը նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 6-ի ԱԽ-13-Ե-9 որոշմամբ ներկայացված եզրակացությունը` որոշում եմ.

1. Արման Թովմասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի Վարչական մասնագիտացման բաժնի 2-րդ կետը»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ