12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Կարևորը որակն է

Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ հանձնարարական տվեց:

«Արդեն իսկ գործարկվել են համալիր սոցիալական ծառայությունների 19 կենտրոններ։ Մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով աշխատանքներ են տարվում խոշորացող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոններ ձևավորման ուղղությամբ»,-նշեց վարչապետը:

Վարչապետը կարևորեց համայնքային ծառայությունները մեկ պատուհանով սպասարկելը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարեց տասնօրյա ժամկետում մշակել և կառավարությանը ներկայացնել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և բազմաֆունկցիոնալ սպասարկման կենտրոնների նույն հարթակում կազմակերպելու նպատակով ներկայացնել առաջարկներ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին վարչապետը հանձնարարեց միջոցներ ձեռնարկել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ձևավորման գործընթացի արդյունավետության բարձրացման ուղղությամբ և ամսական պարբերականությամբ դրանց մասին տեղեկատվություն ներկայացնել կառավարությանը։

«Այստեղ ունենալու ենք ֆինանսական միջոցների օպտիմալացում, և տնտեսվող միջոցներն ուղղվելու են տեխնիկական վերազինմանը»,-հավելեց Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ