25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայկական պարերն ու ադրբեջանական նյարդային գրառումները /ֆոտո, տեսանյութ/

Տարբեր միջազգային հարթակներում հայկական երաժշտությունն ու պարը  ամեն անգամ առիթ են դառնում ադրբեջանցիների համար համացանցը ողողել  ստահոդ տեղեկություններով, տեղեկատվական գրոհ սկսել ու արծարծել, որ ոչ թե հայկականն է հնչում, այլ ադրբեջանականը:  Օրինակը, վերջերս տեղի ունեցած պարային մրցույթն է:  

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գյումրու «Թռչունյանց տուն» մանկատան երկու սաներ՝ 16-ամյա Աստղիկ Մխիթարյանն ու 17-ամյա Դավիթ Այվազյանը մասնակցել են Ռուսական «НТВ» հեռուստաընկերությամբ մեկնարկած «Դու սուպեր ես պարեր» նախագծին։ Նրանք արդեն անցել են երկրորդ փուլը: Նախագծի նպատակն է հնարավորություն տալ ծնողական խնամքից զրկված, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին առաջին քայլերն անել պարարվեստում։ Հայ մասնակիցների պարը  արժանացել էր ժյուրիի բարձր գնահատականին, բայց հայ մասնակիցների պարը շարժել էր ադրբեջանցի օգտատերերի նախանձը ու նորից առիթը բաց չէին թողել վիրավորանքներ հղել հայերին։ Ադրբեջանցիները  այն կարծիքն են հայտնել, որ Շալախոյի երաժշտությունն ու պարը ադրբեջանական ու թուրքական են, իսկ հայերը գող են։

Աստղիկի ու Դավիթիի պարուսույցը՝ Սենիկ Խուբեսարյանը, որը նույնպես հետևել էր ադրբեջանցիների գրառումներին, նշեց «Շալախոն կովկասյան պատմակենցաղային պար է, պարում ենք թե՛ մենք, թե՛ վրացիները, և թե՛ ադրբեջանցիները։ Ու թող ոչ մեկը չփորձի որպես իրենը ներկայացնի։ Պարզապես այստեղ մատուցման ձևն է տարբեր, կենցաղային պար է, յուրաքանչյուրը պարով ներկայացնում է իր տարածաշրջանի նիստուկացը, իր բնավորությունը»։


Հայկական պարի քննարկում սկսվեց նաև Լևոն Արոնյանի ու Արիանայի հարսանիքից հետո, որի ընթացքում Արիանան պարեց հայկական հարսի պարը: Պարուսույց Սենիկ Խուբեսարյանը, նշեց, որ հաճախ հենց հայկական պարերի օտարահունչ լինելն է  ստիպում, որ  հարևանները տարբեր առիթներն օգտագործեն ու պնդեն, որ իրենցն է: բայց  կովկասյան ամեն մի ժողովուրդ իր պարն ունի, նույն շալախոն հայերի ու վրացիների մոտ տարբեր է, շարժումները, մոտեցումները:  Պարուսույցը առաջարկում է վերանվանել պարերի անունները: Ճիշտ է, փորձում են պահպանել պարի արմատները ու ոչինչ չփոխել, բայց որոշ պարեր հայկական անուն են ստացել:

Իսկ  մրցույթի հաջորդ փուլում  <<Թռչունյաց տան>> սաները պարելու են այլ պար, Սենիկ Խուբեսարյանն այնքան էլ ուշադրություն չի դարձնում իր սաների մրցույթում հաղթող դառնալուն։ Նա նշում է, որ մեր երեխաների մասնակցությունն արդեն իսկ հաղթանակ է։ «Նրանց մասնակցությունը հաղթանակ է թե՛ մեր ազգի, և՛ թե առաջին հերթին իրենց համար շփվելով պրոֆեսիոնալ, այլ ազգի խորեոգրաֆների հետ՝ արդեն իսկ հաղթանակ է»:

Մանրամասները տեսանյութում:

BeFunky Collage

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ