10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Բացառիկ համերգ Տաթեւի Ճոպանուղում /վիդեո, ֆոտո/

Բրիտանացի երգահան Բենջամեն Բրիտենի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ “ՏաԹեւեր” ճոպանուղում նոյեմբերի 22-ին բացառիկ համերգ էր:

 Հալիձորից Տաթեւ “թռչելիս”` “Միրզոյան քառյակը” կատարեց Բենջամեն Բրիտենի  Simple Symphony ստեղծագործությունը: Վերջինս շատ էր լինում Հայաստանում, մասնավորապես Սյունիքում: Այդ պատճառով էլ  Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը որոշեց այդպես տոնել երգահանի ծննդյան հոբելյանը:

1965 թվականին Բենջամին Բրիտենը ժամանել էր Հայաստան` հանգստանալու Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը: Այդ ժամանակ Դիլիջանում էին հանգստանում նաեւ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը տիկնոջ`օպերային երգչուհի Գալինա Վիշնեւսկայայի հետ: Այդ օրերին Էդվարդ Միրզոյանի ջանքերի շնորհիվ կազմակերպվեց “Հայաստանում Բրիտենի օրեր” փառատոնը:

Նման համերգ երբեւէ ըստ կազմակերպիչների՝ չէր եղել: Ներկայացնում ենք գլխավոր փորձից մի քանի բացառիկ կադրեր:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ