19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ղրղզստանի փոխվարչապետը մահացել է ավտովթարի արդյունքում

Ղրղզստանի վարչապետի՝ անվտանգության հարցերով տեղակալ Թեմիր Ջումակադիրովը, նրա օգնականը եւ վարորդը զոհվել են ճանապարհային պատահարի հետեւանքով՝ բախվել են «Տոյոտա Լենդկրուզերը» եւ «ԿամԱԶ» բեռնատարը, գրում է ИА «24.kg»-ը։

Վթարը տեղի է ունեցել Բիշքեկ-Չալդովար մայրուղու 36-րդ կիլոմետրին: Բախման հետեւանքով զոհվել են «Տոյոտայի» վարորդը եւ երկու ուղեւոր՝ փոխվարչապետ Թ. Ջումակադիրովը եւ նրա օգնական Նուրլան Ջանգիրչիեւը:

ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ներկայումս փորձաքննություն է իրականացվում, որի արդյունքները հայտնի դառնալուն պես քրեական գործ կհարուցվի:

Փոխվարչապետ Թեմիր Ջումակադիրովը կառավարությունում համակարգում էր անվտանգության հարցերը ու ղեկավարում էր հոկտեմբերի 15-ին նշանակված Ղրղզստանի նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հանրապետական շտաբը: Նա փոխվարչապետ է նշանակվել օգոստոսի 26-ին, մինչ այդ զբաղեցնում էր երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ