05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Նվերը՝ բուռն քննարկման առիթ Գյումրիի ավագանու նիստին /ֆոտո, տեսանյութ/

Այսօր Գյումրիի ավագանու հերթական նիստն էր, բոլորին հետաքրքրում էր  օրակարգի 9-րդ կետը, որը մի քանի օր է   քննարկվում էր սոցիալական հարթակում: Խոսքը վերեբերում էր  Գյումրիում նոր արձաններ տեղադրելուն: Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը հայտարարեց, թե Սամվել Բալասանյանն առաջարկում է վերջերս հիմնանորոգված Գյումրու Աբովյան ճեմափողոցում տեղադրել գյումրեցի անվանի ու ճանաչված մարդկանց արձանները, ինչի համար ավագանու որոշումն է պետք, որից հետո կորոշվի թե ինչ արձաններն են տեղադրվելու:

«Դա իմ առաջարկությունն է, որպեսզի լինեն մեր մեծերի արձանները, ամեն մի հենասյան մոտ, այսինքն՝ 12 հենասյուն ունենք, պետք է 12 արձաններ տեղադրենք, ու այնտեղ գրառում է լինելու, ասենք, Վարպետ Իսահակյանի խոսքերից, սա բոլորիս խնդիրն է, ու պետք է մեծ հետաքրքրություն առաջացնենք, սրանով զարգացնենք նաև տուրիզմը, քանի որ ամենակարևոր փողոցն է լինելու: Ես առաջարկել եմ նման բան, ու նախագահն ընդառաջ գնաց ասեց՝ ես կֆինանսավորեմ, այսինքն՝ ինքը հովանավորելու է այս ծրագիրը, այնպես որ, մենք բյուջեից լումա չենք ծախսելու, ու նույնիսկ եթե գումար պակասեց, մենք բարեգործներով կլրացնենք, ամեն արձանի համար կլինի մրցույթ, կլինի նաև գինը, հանրային քննարկման արդյունքում կունենաք նաև, թե ում արձանը տեղադրենք»,- նշեց Ս. Բալասանյանը, ապա շարունակեց. :

«Ամբողջ աշխարհում էսպիսի մշակույթ կա, Բրյուսելում եղել եմ, կա, Հռոմում եղել եմ` կա, Երեւանում էլ կա, մարդը նստում է կողքը, խոսում է հետը»,-ասաց նա, միաժամանակ վստահեցրեց, որ արձանների տեղադրումը նպաստում է զբոսաշրջիկների թվի ավելացմանը, նաեւ շարժում է վերջիններիս հետաքրքրությունը:

ԳԱԼԱ խմբակցության ղեկավար Արմենուհի Վարդանյանի հարցադրումը վերաբերում էր հատկացվող ֆինանսներին. «Կա՞ ֆինանսի չափ, թե որքան է ծախսելու Ս. Սարգսյանը Գյումրիում, այսինքն ընդհանուր ինչ է արժենալու արձանների տեղադրումը, որ այդպես պատրաստակամ խոստացել է»:

Գլխավոր ճարտարապետն ասաց. «Երբ որ մենք մրցույթը հայտարարեցինք, արձանների հեղինակները գեղարվեստական ու ճարտարապետական լուծումների հետ կներկայացնեն նաև արժեքը, այդ ժամանակ նոր կքննարկենք»:

Նույն խմբակցությունից ավագանու անդամ Լ. Բարսեղյանն առաջարկեց հարցը հանել օրակարգից, քանի որ հանրային լսումներ կազմակերպելու համար ավագանու որոշումը պարտադիր չէ. «Հանրային լսում կազմակերպենք, ժողովուրդն իմանա, որ նման գաղափար կա, փող է գալու քաղաք, արձաններ են լինելու, որտեղ տեղադրել, ինչպես տեղադրել, ում արձանները տեղադրել, այդ ամենը քննարկվի, ընդհանուր մի պատկեր գա, հետո նոր բերենք ավագանու նիստին հաստատենք, ասածս այն է, որ հեչ պարտադիր չէ այս հարցով ունենալ ավագանու որոշում»:

Գյումրիի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի երիտասարդներն էլ բողոքով հանդես եկան՝ <<Արձանախեղդ Գյումրի>> ցուցանապաստառով , բայց, Բալասանյանը հարցը դրեց քվերակության: Միաձայն կողմ քվեարկեց միայն Բալասանյան դաշինքը: ԳԱԼԱն ձեռնպահ էր, ՀՎԿից եւ ԲՀԿից մեկական անդամներ էին կողմ, մյուսները ձեռնպահ քվեարկեցին: ԲՀԿից երկու հոգի ուշ ներկայացան նիստերի դահլիճ եւ չմասնակցեցին քվերակությանը:

Արդյունքում, հարցը ընդունվեց  20 կողմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հանրային բաց լսումների եւ քննարկումների նախապաստրատական, կազմակերպչական աշխատանքները մեկնարկելու են հոկտեմբերի 9-ից, համայնքը լսելու է մարդկանց կարծիքն ու առաջարկությունները:

IMG_20171006_132019

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ