21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դուք որեւէ փայլ տեսնո՞ւմ եք հագուստիս վրա. Գեղամյանը՝ միջադեպից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը հերքում է, որ բռունցքներով հարձակվել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա: Լրագրողների հետ զրույցում Գեղամյանը հայտարարեց. 

«Եթե ես բռունցքներով հարձակվեի որեւէ մեկի վրա, համոզված եղեք, իրեն հիվանդանոց կտանեին, որովհետեւ 3,5 տարի բռնցքամարտով եմ զբաղվել: Եթե միջադեպ լիներ, դիմացինս կհայտնվեր հիվանդանոցում»:

Հիշեցնենք, որ նման հայտարարություն արել էր Փաշինյանը ֆեյսբուքյան հանրագրում: Իսկ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքն ի պատասխան երկու անգամ կոշիկները փայլեցրել է Գեղամյանով, վերջինս արձագանքեց. «Դուք որեւէ փայլ տեսնո՞ւմ եք հագուստիս վրա»:

Դիտարկմանը, թե շփոթված է խոսում, նա արձագանքեց. «Շփոթված եմ խոսում, քանի որ տասը հոգով հարձակվել եք վրաս ու հարցեր եք տալիս»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ